Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պաշտպանության գիծը 70 կմ-ից դարձել է մոտ 240 կմ՝ միայն Գեղարքունիքի հատվածում». Արման Ղազարյան

Ապրիլ 02,2024 15:37

«Գեղարքունիքի ուղղությամբ կրակոցների մասին ես էլ եմ մամուլից իմացել: Իմ հաճախակի այցերի ժամանակ էնպես է, որ դիրքային առավելություն մենք չունենք, կրակոցներ միշտ լինում են, այնպես չի, որ դա նոր բան է: Հաճախակի են լինում կրակոցներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:

Հարցին՝ դա խաղաղության գնացողի պահվա՞ծք է՝ նա պատասխանեց. «Էդ հարցի հասցեատերը իշխանություններն են, ովքեր քարոզում են իբրեւ խաղաղություն: Ես միայն կարող եմ ասել, որ մենք այդ տարածքներում դիրքային առավելություն չունենք, մեր դիրքերը զիջել ենք թշնամուն սեպտեմբերյան դեպքերից հետո: Մեր պաշտպանության գիծը 70 կմ-ից դարձել է մոտ 240 կմ՝ միայն Գեղարքունիքի հատվածում: Բնականաբար,մենք կարծում եմ, նման ուժեր չունենք, որ ամբողջ սահմանը կարողանանք երկայնքով պահենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930