Երեկ՝ ապրիլի 3-ին, Shamshyan.com է դիմել Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանը, որն իր ու կնոջ կողմից իրենց զայրույթն էր ուղղում Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատան որոշ բժիշկների հասցեին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Վ․ Աբրահամյանը ասում էր․
«2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝ Ասյա Շահնազարյանին բերել ենք նշված կենտրոն։ Ամեն օր տեղեկություն եմ ունեցել նրա մասին և երբևէ առողջական խնդիրներ չի ունեցել, նույնիսկ ճշտել էինք, որ երկվորյակ աղջիկներ ենք ունենալու։
Ապրիլի 2-ին, գիշերը ժամը 1-ից փորձել եմ հիվանդանոցից, այդ թվում՝ ծնունդ ընդունող Սոնա Աբելյանից տեղեկություններ իմանալ կնոջս ու երեխաների մասին, սակայն ոչ մի արդյունք։ Ժամեր անց իմ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո տեղեկացնում են, թե երեխաներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսի ու կնոջս կյանքը մազից է կախված։ Զարմացանք ու զայրացանք, որ ինչու կեսարյան հատումով չեն կատարել ու եթե այդպես անեին և՛ երեխան կապրեր, և՛ մյուս երեխաս ու կինս հիմա «կենաց մահու պայքար» չէին տա։
Կարդացեք նաև
Ով է տեսել 21-րդ դարում նման փնթի ծնունդ ընդունեն բժիշկները։ Ծնունդ ընդունող բժշկուհին ասում է, թե բաժնի վարիչն արգելել է, որ կեսարյան անեն, քանի որ վստահ էր, որ կինս իր ուժերով երկվորյակներին լույս աշխարհ կբերի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ․ Աբրահամյանն ու Ա․ Շահնազարյանը իրենց խնամքի տակ ունեն 3 անչափահաս երեխա՝ 2 տղա, 1 աղջիկ և ընտանիք կազմելուց առաջ, նրանց նպատակն է եղել, որ 7 շնչով սեղան նստեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: