Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում, երբ որևէ ընդդիմադիրի «սանրվածքը ծռվում էր» կամ գրիպ էր ընկնում, ԵԽԽՎ-ն, Նախարարների կոմիտեն հազարավոր հայտարարություններ էին տարածում ի պաշտպանություն քաղբանտարկյալների»․ Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 08,2024 12:39

«ԱՄՆ դեսպանը ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ համարում էր ժողովրդավարության փարոս։ Այսօր ինձ հետ բերել եմ թուրքական արտադրության լամպ։ Սա է Նիկոլի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս ու աշխատում բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար»,-ՀՀ ԱԳՆ-ի դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ձեռքին մի լամպ։

Young members of the Republican Party of Armenia hold a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs in Yerevan, Armenia

Ցուցարարները բարձրացրել էին «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներ, Արմեն Աշոտյանի, Վազգեն Սաղաթելյանի, Բակո Սահակյանի և այլոց նկարներով պաստառներ, Արցախի և ՀՀ-ի դրոշները։ Ցույցը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի` ԱԳՆ-ում նախատեսված հանդիպման ընթացքում:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ նախկինում, երբ «որևէ ընդդիմադիրի «սանրվածքը ծռվում էր» կամ գրիպ էր ընկնում, ԵԽԽՎ-ն, Նախարարների կոմիտեն հայտարարություններ էին տարածում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների․ «Ինքս եղել եմ ԵԽԽՎ այն պատգամավորների թվում, որը կողմ է քվեարկել 2012-ին քաղաքական բանտարկյալ ձևակերպմանը և ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ այսօր կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Մամիկոն Ասլանյանը, եթե վերցնենք բացառապես ԵԽԽՎ-ի ընդունած քաղաքական բանտարկյալ ձևակերպումը, այդ ձևակերպման բոլոր 5 կետերով իրենք բոլորը քաղաքական բանտարկյալ են։ Ինչո՞ւ է ԵԽ-ն աչք փակում ՀՀ-ում այսօր տեղի ունեցող բռնապետության, քաղաքական բանտարկյալների այս մեծ թվի վրա»։

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ փորձելու է իր բերած լամպը հանձնել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Խոսելով իրենց պահանջի մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Պահանջում ենք, որ այստեղ ժամանեն ԵԽԽՎ ՀՀ-ի հարցով համազեկուցողները, անմիջապես, ինչպես Ադրբեջանի մասով, ամիսը մեկ հայտարարություն էր ընդունվում, որ այնտեղ քաղաքական բանտարկյալներ կան, մենք պիտի պահանջենք ԵԽ գլխավոր քարտուղարից, որ հրատապ կարգով բանաձև ընդունվի, քննարկում կազմակերպվի ՀՀ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ և ընդունվի բանաձև՝ պահանջելով ՀՀ ժողովրդավարության լամպուշկա իշխանություններին կալանքից ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին»։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930