Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը ողջունում է Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունը. պետքարտուղարություն

Ապրիլ 09,2024 10:18

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնը կրկին հիշեցնում է՝ Բաքվի ու Երևանի միջև «հակամարտության կարգավորման առաջընթացի ճանապարհը գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ»: Դրա մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը ի պատասխան լրագրողի հարցին պետքարտուղարության լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Իր խոսքում Միլլերը, մասնավորապես, ասել է.

«Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման առաջընթացի ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Ես չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը շփվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ երկու կողմերի միջև պետք է երկխոսություն լինի։

Ուրախ ենք խաղալ այնպիսի դեր, ինչ մենք կարող ենք՝ այդ երկխոսությունը դյուրացնելու համար և կշարունակենք դա անել, բայց չեմ ցանկանում նախապես խոսել ապագայում որևէ կոնկրետ հանդիպումների մասին»,- ասել է պետքարտուղարի խոսնակը:

Արամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930