Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով

Ապրիլ 10,2024 11:20

Ucom ընկերությունը ներկայանում է նոր առաջարկով․ Unity 12000 փաթեթը կտրամադրվի 10900 դրամով՝ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։

Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ։

Unity 12000 փաթեթի շրջանակում բաժանորդները կստանան անսահմանափակ ծավալով շարժական ինտերնետ, 1000 րոպե Հայաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում խոսելու համար, բարձր՝ մինչև 200 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ ու նոր սերնդի Wi-Fi 6 սարք, ինչպես նաև 210 հեռուստաալիք դիտելու հնարավորություն։

Unity փաթեթներն առանձնանում են նրանով, որ տրամադրում են շարժական ու ֆիքսված, կապ, ինչպես նաև հեռուստատեսություն մեկ փաթեթով, ինչը թույլ է տալիս բաժանորդներին խնայել ժամանակ և գումար։

«Մեր նպատակն է ծառայությունները բաժանորդների համար միաժամանակ դարձնել որակյալ, հասանելի ու հարմարավետ։ Այս ամեն ինչն ապահովելու համար մենք ոչ միայն ընդլայնում ու վերազինում ենք ցանցերը, այլ նաև տարբեր ծառայությունները միավորող փաթեթներ ենք ստեղծում: Այսպես ծառայություններն ավելի մատչելի են ստացվում, վճարելու գործընթացն էլ ավելի հեշտ է լինում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ակցիայից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր այս պահին որևէ Unity փաթեթի բաժանորդ չեն։ Unity 12000  փաթեթը հասանելի է Երևանի և այն մարզային բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է Ucom-ի ֆիքսված ցանցը։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930