Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Վարդանյանի խոշտանգումը փաստող ապացույցներ են հրապարակվելու. Ռուբեն Մելիքյանը անակնկալներ է խոստանում

Ապրիլ 17,2024 21:25

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի գործով պաշտպանական թիմին կմիանա նաեւ փաստաբան Արամ Վարդեւանյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Պարոն Մելիքյանը, անդրադառնալով ՔՊ-ական տարբեր պատգամավորների հայտարարություններին, որոնք պահանջում են Վարդանյանի խոշտանգման լուսանկարներ հրապարակել, այսպես արձագանքեց. «Որ ասում են՝ ուր է, լուսանկարներ հրապարակեք, անտեղյակ մարդկանց փորձում են համոզել: Մարդը գտնվում է  անազատության մեջ, լուսանկարելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, այնուհանդերձ, մենք ունենք որոշակի անակնկալներ, որոնք կներկայացնենք դատարանում ներկայացնելուց հետո, որը նույնիսկ թերահավատների մոտ որեւէ կասկած չի թողնի»:

Լրագրողի դիտարկմանը, թե հենց պատգամավոր Հակոբ Ասլանյանն է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել, թե դեռ պետք է ապացուցել, որ Վարդանյանը խոշտանգվել է, պարոն Մելիքյանը շարունակեց. «Ոչ Հակոբ Ասլանյանի համար, այլ հանրության գիտակից զանգվածի համար մի կարեւոր բան ասեմ. խոշտանգման հետ կապված հարցերում ապացուցման պարտականությունը շրջվում է, եթե անձը ներկայացնում է  դետալացված տվյալներ, պետության պարտականությունն է հակառակն ապացուցել, որովհետեւ բոլոր ապացույցները պետության տիրապետության տակ են, մենք չունենք դրանց հասանելիությունը: Օրինակ՝ տեսանյութերի արձանագրությունը, խոշտանգողների մասին մենք նույնպես տեղեկություն չենք կարող ունենալ, ով է զանգել նրանց»:

Պարոն Մելիքյանը շեշտեց, որ Վարդանյանի նկատմամբ կատարվածը ուղիղ  քաղաքական հրահանգի արդյունք է, իսկ հարցին, թե դատարանից ինչ ակնկալիք ունի, կալանքի որոշում կընդունի՞, թե՞՝ոչ, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր որոշում յուրաքանչյուր դատավորի մասին է առաջին հերթին, կմտնի՞ դրա տակ գործը քննող դատավորը, չգիտեմ, համարժեքին մոտ դեպք գիտեմ, որ մտել է: Սա աննախադեպ գործ է, որը ոչ միայն ակնհայտ խոշտանգման փաստ է ներառում, այլ ուղիղ քաղաքական իշխանության կողմից բացահայտ հրահանգավորված խոշտանգման փաստ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930