Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել են գրադարանների դերակատարությունը ժամանակակից ընթերցողի պահանջների բավարարման, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության նպաստմանը միտված հնարավոր ուղիները

Ապրիլ 22,2024 18:08

Ապրիլի 15-22-ը՝ մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքի, մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները հագեցած են եղել գրադարանային գործին առնչվող, կրթամշակութային բազմաբնույթ միջոցառումներով: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայաստանում այս օրերին անցկացված «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը կրում էր «Գրադարանը նորարարության հարթակ» խորագիրը։

 «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում կազմակերպվել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, դասախոսություններ, վերապատրաստումներ գրադարանավարների համար, փոխայցելություններ ու շրջայցեր հանրապետության գրադարաններ՝ փորձի փոխանակման ու նորարար լուծումները միմյանց հետ կիսելու նպատակով:

Ծրագրի շրջանակում տարբեր հարթակներում քննարկվել են արդի գրադարանների խնդիրները, զարգացման հեռանկարները, նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծվել են գրադարանների դերակատարությունը ժամանակակից ընթերցողի պահանջների բավարարման, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության նպաստմանը միտված հնարավոր ուղիները։

Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս ծրագիրն անցկացվում է 2002 թվականից: Այն նպատակ ունի հանրայնացնել գրադարանների ու ընթերցանության դերն ու կարևորությունը հանրության զարգացման ու կրթական մակարդակի բարելավման տեսանկյունից:

 

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930