Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցիների վրայի արձանագրությունները միայն բավարար են, որ չտեսնել ցանկացողն անգամ համոզվի՝ տառերը հայերեն են, խաչքարերը՝ Հայ առաքելական եկեղեցունը. Աշոտ Հակոբյան. «Ազգ»

Ապրիլ 26,2024 12:34

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն էր  ապրիլի 18-ին: Այս առնչությամբ «Ազգ»-ը մի քանի հարց է ուղղել վերականգնող ճարտարապետ Աշոտ Հակոբյանին:

Հուշարձանների պահպանության օրը ցավով ենք խոսում վայ-հարեւանի տիրապետության տակ մնացած մեր կոթողների մասին, որոնք ոչ թե պահպանության, այլ պաշտպանության կարիք ունեն: Ի՞նչ կարող ենք անել Արցախի՝ ավելի քան 4000 հուշարձան-կոթողներն ինչ-որ ձեւով փրկելու համար:

– Այն, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է ոչնչացնել հայկական հետքը Արցախում, պարզ էր հենց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ 2020-ին Հադրութի հայկական եկեղեցում ասում էր, թե «հայերն իրենցով են արել ալբանական եկեղեցին, հետեւաբար պետք է վերականգնել պատմական ադարությունը»: Պատմական արդարությունն, իհարկե, սոսկ մեր կողմից է, որովհետեւ եկեղեցիների վրայի արձանագրությունները միայն բավարար են, որ չտեսնել ու չլսել ցանկացողն անգամ համոզվի՝ տառերը հայերեն են, խաչքարերը՝ Հայ առաքելական եկեղեցունը: Ի՞նչ կարող ենք անել. գուցե հասնել նրան, որ տեսախցիկներ տեղադրվեն այդ կոթողների մոտ, ինչը քիչ հավանական է: Կամ էլ ամենուր եւ բոլոր խողովակներով բարձրաձայնել, որ միջազգային փաստահավաք խմբերը գնան, հաշվառեն հայկական եկեղեցիները, խաչքարերն ու այլ շինությունները, որ վայրագ հարեւանը դրանք պղծելուց առաջ մի պահ գոնե կանգ առնի ու հիշի՝ դրանք հայերից բացի արձանագրել ու ֆիքսել են նաեւ օտարերկրացի մասնագետները:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930