Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելե՛ք հանձնել են»․ Գյումրիի տարբեր տեղանքներում նման բովանդակությամբ պաստառներ են հայտնվել

Ապրիլ 30,2024 19:10

Գյումրի տարբեր տեղանքներում՝ հասարակական վայրերում, բնակելի շենքերի ու կառույցների մուտքներին փակցվել են «Ելե՛ք հանձնել են» բովանդակությամբ պաստառներ։

Փակցնողները «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդներն են, որոնք շարունակում են իրազեկման ցույցերը այս քաղաքում։

Հիշեցնենք, որ նախորդ օրը իրազեկման ցույց անցկացրեցին Գյումրու կենտրոնական հատվածներում՝ բնակիչներին հորդորելով միանալ  տավուշիցներին ու թույլ չտալ հայրենիքը «թիզ առ թիզ» հանձնել թշնամուն։ Երեկ այս նույն շարժումը ավտոերթ էր կազմակերպել Գյումրիում։

Ինչպես հայտարարում են շարժման ներկայացուցիչները, իրենք ապաքաղաքական են, իրենց առաջնորդը եկեղեցին է  ու հավատքը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930