Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն Տավուշի խնդիրը չէ». Դիվանագետների համահայկական խորհուրդը վերստին հաստատում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Մայիս 01,2024 13:54

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Իշխող վարչախումբը, զգալով համազգային ցասումի ծավալման թափն ու իր համար անկանխատեսելի հետևանքները, որոշել է սահմաններն անցնել նաև բարոյական արժեքների տիրույթում՝ գավառական ու ցածրորակ դատողություններ տարածելով խորհրդարանի ամբիոնից և սոցիալական տարբեր հարթակներից՝ հանդգնելով վարվելակերպ սովորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ գլխավոր թիրախ դարձնելով Տավուշի մարզում հայրենակիցների ցավն ու ապրումները կիսող թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Տավուշում ծավալվող այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում միակողմանի զիջումների հակաիրավական ու հակաօրինական գործընթացն ամեն գնով տեղայնացնելու վարչախմբի մանիպուլյատիվ փորձերն ու ձգտումները տապալվել են, քանի որ հակառակ սպասվածին, հենց տավուշեցիների ջանքերով ձևավորված «Տավուշը հանուն Հայրենիքի» ազգային շարժումը տարածվել է ողջ Հայաստանով։ Հասարակության լայն շերտերի մոտ այլևս սկսել է արմատավորվել, որ օրհասական խնդիրը միայն տավուշեցիներին չի վերաբերում։ Սա է պատճառը, որ խորը վախերով պայմանավորված, վարչախումբը սարսափում է հասարակական լայն համախմբումից և ներքին համերաշխության տանող ցանկացած դրսևորումից։ Հետևաբար, գործի է դրել իրեն շատ հատուկ ստի, կեղծիքի, հանրահռչակ ու ազդեցիկ անհատներին պիտակավորելու, վարկաբեկելու և սևացնելու կեղտոտ գործիքակազմը՝ սեփական ժողովրդին անդադար վախեցնելով պատերազմով և այլընտրանքի իսպառ բացակայության անհիմն թեզերով։

Դիվանագետների համահայկական խորհուրդը վերստին հաստատում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի»՝ բացարձակապես ազնիվ, ազգային ու հայրենապաշտպան մղումներով կյանքի կոչված շարժմանը և խստորեն դատապարտում իրենց հայրենական օջախի, հողի ու ջրի, արժանապատվության ու արդարության համար ոտքի ելած մեր հայրենակիցների նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձ։

Այս պայքարը միայն Տավուշի խնդիրը չէ, այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, պայքար՝ ստի և կեղծիքի դեմ՝ հանուն ճշմարտության և արդարության։ Եվ այս պայքարն անպայման հաջողելու է։

Դիվանագետների համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031