Մայիսի 7-ին Անկարայում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների արտաքսմանը»։
Նախատեսվում է քննարկում իբր «ադրբեջանցիների պատմական ժառանգության և իրենց պապենական հողերը վերադառնալու հեռանկարների վերաբերյալ»։ Նաև կարծիքներ կփոխանակվեն «ադրբեջանցիների արտաքսման» իրավական հետևանքների վերաբերյալ։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր երկիրը կոչել «Արևմտյան Ադրբեջան» և լուրջ միջազգային աշխատանք տանել այդ ուղղությամբ, իսկ մենք լուռ հետևում ենք։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք