Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտաստիկ մթնոլորտ է, այս պահին Դիլիջան տանող ճանապարհին ենք. Գառնիկ Դանիելյան

Մայիս 05,2024 14:22

«Շատ ֆանտաստիկ մթնոլորտ է, մարդիկ գալիս, Սրբազանի օրհնությունն են ստանում, չկա էդպիսի մարդ, որ չողջունի, չոգեւորվի, չզգա էդ հպարտությունը, ուրախությունը, որ մեր ազգն արդեն մեկտեղվում ու մի բռունցք է դառնում: Այն սպասումները, որ կար շարժման սկզբում, մի քանի պատիկ ավելի է: Ինքնաբուխ, մարդիկ տներից դուրս են եկել ու իրենց օժանդակությունն  են հայտնում հանուն հայրենիքի շարժմանը: Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք հայրենիք ու պատիվ, այլ տարբերակ չկա: Մեր երկրի հարատեւությունը լինելու է, դրա բոլոր նախադրյալները կան»,- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ից դեպի Երեւան երթով շարժվող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա պատմեց, որ մարդիկ նույնիսկ ծնկի են գալիս հուզմունքից, ոգեւորությունից. «Սա ֆանտաստիկ հուզիչ ու ոգեւորիչ է. ՀՀ սահմանները պետք է լինեն անսասան, ոչ մի միլիմետր չունենք տալու, թեպետ գնում են այդ ճանապարհով, այդ ընթացքը պետք է կասեցվի ու մեր ընթացքը դեպի Արցախ: Այս պահին Դիլիջան տանող ճանապարհին ենք»:

Երթին միացավ նաեւ Արմքոմեդի հաղորդման հաղորդավար Նարեկ Մարգարյանը, նա լրագրողների հետ զրույցում կիսվեց զգացողություններով. «Շատ դրական էներգիա է գալիս այս շարժումից, դրական կոչերով է՝ դուխին հաղթել հոգով, հոգեւորով, ինչը այս պահին շատ տեղին եմ համարում: Մենք Դիլիջանում էինք, լսեցինք, որ մոտենում են, ընտանիքով ենք միացել, մեր աջակցությունն ենք ուզում ցույց տալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031