Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ
Օրվա լրահոսը

«Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է, թե՞ չի հասնում. լավ, մեկ լռեմ, երկու լռեմ, բա իմ ընտանիքի հոգեբանական կտտանքնե՞րը». Գեղամ Նազարյան

Մայիս 06,2024 11:18

ԱԺ-ում շարունակում են քննարկել Գլխավոր դատախազության՝ 2023-ի գործունեության մասին հաղորդումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գլխավոր դատախազին իր ելույթում հարցրեց. «Ատելության խոսք ասողը վստահ է, որ ինքը անպատիժ է մնալու եւ ինչ ասես գրում է: Մտածում է՝ այդ մարդն իմունիտետ ունի, բայց այդ մարդու ընտանիքի անդամներին ցավ է պատճառում:

Եթե ես փողոցում հանդիպեմ մեկին, որը երկու օր առաջ գրել է, որ Գեղամ Նազարյանը ծախել է իր Կիրանցը, որդու շիրիմը, ինքը այլանդակի մեկն է, որ նման բան է արել, եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է, թե՞ չի հասնում: Խնդրում եմ պարզաբանեք, որ ես հասկանամ` ինչ անեմ, որովհետեւ այս դեպքում իրավապահ համակարգը լուռ է, ինքը ոչինչ չի անում: Լավագույն դեպքում ասում են՝ մենք չենք գտնում` ով է գրողը: Բա այս տեխնիկայի դարում մի՞թե իրավապահ համակարգը չի կարողանում գտնել այդ այլանդակներին:

Լավ, մեկ լռեմ, երկու լռեմ, բա իմ ընտանիքի հոգեբանական կտտանքները ո՞վ է փոխհատուցելու: Հա, գիտեմ, բոլորդ կասեք՝ դե բանի տեղ մի դիր: Հեշտ չի, ժողովուրդ, բանի տեղ չդնել, մանավանդ, որ որդու թեմա են շահարկում, հայրենիքի թեմա են շահարկում ու ասում, թե ես վաճառել եմ իմ որդու շիրիմը, իմ հայրենիքը: Պե՞տք է պատժել նրանց, թե՞ չպետք է: Լավ, ի՞նչ պետք է անենք, երբ մի այլանդակ Youtube-ում, TikTok-ում այդ կարգի մեղադրանքներ է անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031