Լրահոս
Օրվա լրահոսը

Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում

Մայիս 10,2024 17:34

Օրերս Հայաստանի Բլոկչեյն Էմբասիում ներկայացվել են Բահամուտի վրա գործարկված նոր DeFi նախագծերը՝ Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը:

Mutuari և Lolik DeFi հավելվածներից խոսել է պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը, իսկ SilkSwap-ի բոլոր առավելությունները և հնարավորությունները ներկայացրել է Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը: Այս երեք DeFi նախագծերը գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա և ամբողջովին ապակենտրոնացված են:

Մասնագետների՝ DeFi նախագծերը ներկայացնելուց հետո Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը խոսել է Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախաձեռնության մասին: Հանդիպման ընթացքում Վահե Խաչատրյանը ազդարարել է Ցերեբրում Վիրտուալ Երևանում բոլորի կողմից սիրված Սարյան փողոցի վիրտուալ տարածքների նախավաճառքի փուլի մեկնարկը: Մանրամասն ներկայացվել են տարածքի ձեռք բերման առավելությունները, Fastexverse-ի կողմից առաջարկվող լուծումները և վիրտուալ տիրույթում բիզնեսի առաջխաղացումը: Փակ նախավաճառքի փուլը նախատեսված է Սարյան փողոցում ներկայումս գործող բիզնեսների համար, որը կտևի երկու շաբաթ, իսկ այնուհետև կսկսվի վաճառքի հանրային փուլը՝ հնարավորություն տալով բոլորին ձեռք բերել հասանելի տարածքները և զարգացնել իրենց բիզնեսը Fastexverse-ի հետ:

Հանդիպման վերջում տեղի է ունեցել ակտիվ հարց ու պատասխան բանախոսների և բազմաթիվ ներկաների միջև, որոնք անչափ հետաքրքրված էին նոր նախագծերով և դրանց կիրառմամբ:

 

Բաց չթողնելու Web3 համայնքի կարևոր իրադարձությունները և նոր նախագծերը՝ կարող եք մասնակցել ftNFT Phygital Space-ում պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին և տեղեկանալ առաջիկա միջոցառումներից Meetup Fastex և Fastex Armenia պաշտոնական էջերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031