Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը․ Ալեն Սիմոնյան

Մայիս 11,2024 19:00 Share

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։

Ես նույնպես դատապարտում եմ նման դրսևորումները, երբեք դա չեմ արդարացրել և մշտապես հրապարակավ քննադատել եմ: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ նպատակով է խեղաթյուրվում և աղավաղված մեջբերվում իմ քաղաքական խոսքը, որի ամբողջ իմաստը նույնպես գեղարվեստական ձևով ԱԺ ամբիոնից ներկայացված նման դեպքերի, բարքերի անթույլատրելիությունն էր, նույնիսկ դրա մասին մտածելու անթույլատրելիությունն էր, նույնիսկ ամենաէմոցիոնալ, ջղային և նյարդային իրավիճակում գտնվող մարդու համար:
Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե արվել է անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն, ոչ մի կապ չունի իմ ասածի հետ և ներկայացվելով որպես ենթադրություն՝ փորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից:

Խիստ դատապարտելի ոչ պրոֆեսիոնալ արարք եմ համարում նման գործելաոճը և կոչ անում զերծ մնալ նման արատավոր դրսևորումներից, որոնք արժեզրկում և անլրջացնում են թե՛ հեղինակներին, թե՛ հրապարակված տեքստը:

Իսկ հայտարարության մեջ իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ, եթե դրանք իրոք այդքան անհասկանալի են, մշտապես կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու, առավել ևս, որ դրա փորձը վաղուց կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031