Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրատ սրբազանը կլինի, թե՝ Հայկ Մարությանը, էդ բոլո՞րն են ռուսի շպիոն, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը Պուտինի հետ հանդիպեց»․ Արամ Թորոսյան

Մայիս 14,2024 16:39 Share

«Իմ խորին համոզմամբ՝ Բագրատ սրբազանն եկեղեցու արդար, ազնիվ սպասավոր է։ Հիմա ոչ ոք չի կարող ասել, որ ես քոչարյանական եմ, էս եմ, էն եմ։ Վստահաբար, Հայ Առաքելական եկեղեցին, որպես ինստիտուտ, սկսել է գործել միմիայն պետականության, հայ ժողովրդի շահերից ելնելով»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հասցեին հնչեցրած ՔՊ-ականների  քննադատություններին։

Թորոսյանն ասաց, որ ՔՊ-ն քննադատում է, թե շարժումը խաբում է, հստակություն չի մտցնում, խոստումներ է տալիս․ «Արդյոք դուք եք, որ պետք է խոսեք հետեւողականությունից, չխաբելուց։ Վեց տարվա ընթացքում քանի՞ անգամ են՝ ՔՊ ղեկավարությունը, երկրի ղեկավարությունը, տարբեր էշելոնի պաշտոնյաներ խաբել ժողովրդին։ Մայիսի 9-ի հանրահավաքը ձեր դեմ էր, դուք փողոցը կորցրել եք, դուք գեներացրել եք զանգվածային, բազմահազարանոց, օբյեկտիվ դժգոհություն։ Երբ 2021-ին ասում էիք՝ ապագա կա, չասացիք՝ այդ ի՞նչ ապագա է։ Միայն մանիպուլացվել է։ Նույնիսկ փորձ չի արվել նախընտրական ծրագրային խոստումները կատարել»։

Թորոսյանի խոսքով՝ Տիգրան Ավինյանը, երբ նկարվում է Ծիծեռնակաբերդում ու հետեւում Արարատն է, գոնե չի վախենում, չի ասում ռակուրսն այնպես լինի, որ Արարատը չերեւա․ «Արարատ սարը, ոչ թե՝ Միրզոյանը»։

Ավագանու անդամի ներկայացմամբ՝ հենց մեկը ձայն է բարձրացնում, Բագրատ սրբազանը կլինի, թե՝ Հայկ Մարությանը, ասում եք՝ ռուսի շպիոն է․ «Եղբայր, էդ ռուսի շպիոն են այդ բոլո՞րը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեց։ Այդ ինչի՞ մասին է խոսում Պեսկովը, որ ասում է՝ ՀՀ խնդրանքով այն տեղակայված պուճուրիկ միավորումները, որ կան, տեղավորվեցին Հայաստան- Թուրքիա- Իրան սահմանին»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031