ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (ԳԴՄՄԿ) «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում։ Երգչախմբերի գեղարվեստական ղեկավարն է երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը։

2024թ․ մարտի 12-ին միացյալ երգչախումբը Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հանդես եկավ «Մենք ուժեղ ենք միասին» խորագիրը կրող համերգային ծրագրով և արժանացավ ջերմ ընդունելության հանդիսատեսի կողմից։ Ապրիլի 20-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում մասնակցել են «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին՝ Գրան պրի։ Այդ մրցույթին մասնակցել է նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան) սան, շվիահար Արամ Հովհաննիսյանը և «Շվի» անվանակարգում արժանացել գլԽավոր մրցանակին (Գրան պրի)։

Կարդացեք նաև
Շատ ջերմ ընդունելության արժանացանք՝ չդադարող ծափահարություններ և ամենակարևորը՝ մերն էր գլխավոր մրցանակը՝ Գրան պրին»։

Վ․ Խաչատրյանը կարևորում է այն, որ իր ղեկավարած երգչախումբը բարձր է պահել մեր երկրի մշակութային պատիվը միջազգային մրցույթ-համերգում։
Տեղեկացրեց նաև՝ մայիսի 13-ին ԱՄԵ դեսպանը այցելել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց, որտեղ աշակերտները համերգային ծրագրով ողջունել են նրան։ Արաբ դեսպանը, մեծ բավականություն ստացած ու տպավորված, հրաժեշտ է տվել շնորհաշատ երեխաներին։
Զոհրաբ Ըռքոյան


















































