Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ փակել էին Գյումրու մուտքերից մեկը

Մայիս 27,2024 11:43

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8․00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածի Թբիլիսյան խճուղու վերջնամասը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ֆերմեր Գևորգ Ավագյանը, իրենք անհնազանդության ցույցով իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին։

«Մեր պայքարն անզիջում է, Նիկոլ Փաշինյանն ուզի, թե չուզի՝ պիտի հեռանա, թրքահպատակ իշխանություն չպիտի լինի Հայաստանում»,- ասաց Գևորգ Ավագյանը։

Նա նաև նշեց, որ պարեկային ծառայությունը առավոտյան ժամը 6-ից հսկողություն է իրականացրել տվյալ հատվածում, ու առհասարակ՝ պարեկները տևական ժամանակ է՝ չեն հեռանում իրենց տան մոտից, որը գտնվում է հենց Թբիլիսյան խճուղու վերջնամասում։

«Ստացվում է, որ մեր ընտանիքն ունի սեփական պարեկային ծառայություն, մեզ հետապնդելու փոխարեն այդ նույն պարեկները ճիշտ կանեն բռնեն թրքահպատակ իշխանության ձեռքը, որ երկիրը չհանձնի։ Չգիտես ինչից են վախենում, որ արդեն մի ամիս է՝ մեր  տան դռների մոտ հերթապահության են իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև տեղեկացրեց, որ ճանապարհը քիչ առաջ բացել են, միջադեպեր չեն գրանցվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031