Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։ Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները. Վազգեն Մանուկյան

Մայիս 29,2024 13:06 Share

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, արժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։ Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները։

Իշխանությունը պահելու համար մի շարք երկրներ գնացել և փորձում են գնալ այդ ճանապարհով, բայց այսօր՝ այժմյան աշխարհում, նման պետությունների ռեժիմները դատապարտված են կործանման։ Ի վերջո դա խնդիր է առաջացնելու թե՛ պետության ներսում, և թե՛ արտաքին աշխարհի հետ։

Նախօրեին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացրած գործողություններն աննախադեպ էին: Դա հետևանքն է այն ճանապարհի, որով ընթանում է այս իշխանությունը, ինչը չի կարող չապականել նաև ոստիկանական համակարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031