Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսունգի ինովացիոն կամպուսում տեղի ունեցավ երկրորդ սերնդի ավարտական արարողությունը

Հունիս 06,2024 11:11

Դիլիջան, հունիսի 6ին

Սամսունգի ինովացիոն կամպուսը Սամսունգ Էլեկտրոնիքսի թեք ոլորտի կրթական ծրագրերից է, որը Հայաստանում իրականացվում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Ծրագրի շրջանավարտների երկրորդ սերունդը՝ Երևանից, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզերի համայնքներից 90 երիտասարդ, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացը, ներկայացրեցին իրենց մշակած Անդրոիդ բջջային հավելվածները:

Սամսունգի ինովացիոն կամպուսում սաներն անցել են իննամսյա նախագծահեն դասընթաց, որը բաղկացած է 5 մոդուլից՝

  • Ջավա ծրագրավորման լեզվի հիմունքներ,
  • Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
  • Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
  • Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ,
  • Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ:

Դասընթացն ավարտած սաները ներկայացրեցին իրենց անհատական նախագծերը, որ մշակել են՝ օգտագործելով Սամսունգի ինովացիոն կամպուսում ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները: Սա ըստ էության վկայական ստանալու համար ավարտական քննությունն է: Նախագծերը ներկայացվեցին քննական հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Սամսունգի հավաստագրված դասախոսներ, համակարգչային գիտության դասավանդման մասնագետներ և ՏՏ արդյունաբերության ներկայացուցիչներ:

«Մենք հպարտանում ենք այս նախաձեռնության շրջանակում Սամսունգի հետ գործակցությամբ, և ուրախ ենք, որ մեր կամպուսի հաջողության ցուցանիշը համեմատելի է այլ կամպուսների հետ: Շնորհակալ եմ մեր տաղանդավոր և ուսումնատենչ մասնակիցներից և նրանց նվիրված դասախոսներից», – նշեց Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը:

UWC Դիլիջանը և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսը ընկերությունը 2021թ. Հայաստանի Դլիջան համայնքում հիմնել են Սամսունգի ինովացիոն կամպուսը: Նախաձեռնությունն Անդրոիդ օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների ծրագրավորում սովորելու հնարավորություն է ստեղծել հայ երիտասարդների համար՝ այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանը:

Press Contact:

Pattyl Vartanian

Digital Communications Manager

Mob: +37493442686

[email protected] 

UWC Դիլիջանի մասին

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայում ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ 15 երկրից։

UWC Դիլիջանը ներկայացնում է UWC շարժումը կովկասյան տարածաշրջանում՝ Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկում: Առաջին UWC դպրոցը hիմնադրվել է 1962թ. և այժմ այն կազմված է 18 միջազգային դպրոցներից և քոլեջներից, շուրջ 155 դպրոցում գործող ազգային կոմիտեներից և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրերից:

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ ՌուբենՎարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Դպրոցի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական կարիքի գնահատման վրա և ցանկացած երեխա հնարավորություն ունի դիմել և սովորել դպրոցում՝ անկախ ընտանիքի սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:

UWC Դիլիջանի շրջանավարտներից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուքի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:

Սամսունգ Էլեկտրոնիքսի մասին

Սամսունգը ոգեշնչում է աշխարհը և կերտում է ապագան տրանսֆորմացիոն գաղափարների և տեխնոլոգիաների միջոցով: Ընկերությունը վերաձևել է հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, թվային տեխնիկայի, ցանցայինհամակարգերի, հիշողության չիպերի, LSI համակարգերի, արտադրական հզորությունների և LED լուծումների աշխարհները: Ընկերության վերջին նորություններին ծանոթացեք Samsung Newsroom էջում:

Սամսունգի ինովացիոն կամպուսի մասին

Սամսունգ Էլեկտրոնիքսը վարում է տեխնոլոգիական հենքով զանազան կրթական ծրագրեր, որոնց նպատակն է զարգացնել երիտասարդ տաղանդներ, ովքեր ունակ կլինեն առաջնորդել ապագայի հասարակությանը: Այս ծրագրերից է Սամսունգի ինովացիոն կամպուսը, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ ծանոթանում են առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներին, այդ թվում արհեստական բանականություն (ԱԲ) և իրերի ինտերնետ, ուսուցանում են, ինչպես նաև հնարավորություններ են ստեղծում նրանց հետագա կարիերայի համար: Սամսունգի ինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի 23 երկրում: 2020թ. դրությամբ շուրջ 160,000 ուսանող է մասնակցել Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930