Ներկայացնում ենք որոշ մանրամասներ գիշերը կատարվածից՝ ըստ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տելեգրամյան ալիքի տարածած տեղեկությունների:
2.42 Երևանի քաղաքապետարանն անջատել է հավաքի վայրի փողոցային լուսավորությունը։
3.30-ն անց Բագրատ Սրբազանն ու իրեն ուղեկցող ցուցարարները Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից վերադարձել են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ։
Կարդացեք նաև
Բողոքի ցույցի երկու հատվածները՝ Բագրատ Սրբազանի և Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ, կրկին միավորվել են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Բագրատ Սրբազանը հայտարարել է. «Մենք մնալու ենք այստեղ (Բաղրամյան պողոտայում) վրանների և մեքենաների մեջ։ Ոստիկանները Դեմիրճյան փողոցն են փակել՝ մենք Բաղրամյան պողոտան»:

Էս ժողովուրդը հոգնող ժողովուրդ չի։ Ընկրկող էլ չի։ Դուք գիշերներով մնալու եք փողոցներում։ Անձրևի տակ եք մնալու, արևի տակ եք մնալու»:
4.00-ին նա հայտարարել է, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում վրաններ կտեղադրվեն եւ ցուցարարները որևէ տեղ չեն գնալու։






















































