Այսօր «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դուք ասացիք, որ եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր չլիներ, չէր պահպանի իր անկախությունը. «Հղեմ ձեզ շատերի անունից խնդրանքս, քանի որ ժողովրդավարության համար ՀՀ-ին անհրաժեշտ է աջակցություն, մենք ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի գաղափար ունենք. ուղիղ ձեզ դիմում եմ՝ օգնել, որ ժողովուրդը արտահայտվի ինքնուրույն ու ՀՀ-ն ունենա ժողովրդի նեցուկն ու աջակցությունը»:

Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզենք ժողովրդի կարծիքը: Կներեք, ես որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել ՀՀ ժողովրդին, ես գիտեմ Հայաստանի ժողովրդի կարծիքը: Հիմա հանրաքվե անել, թե չանել՝ ինչում է պրոբլեմը: Ես չեմ ուզում անդրադառնալ զուտ օրենքի կարգավորումներին, բայց մենք եթե ուզենանք անենք հանրաքվե, մենք անելու ենք քարոզարշավ: Էդ քարոզարշավին մարդիկ մեզ տալու են հարցեր՝ սկսած՝ ինչպես, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրաս՞տ է: ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Էդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր: Ո՛չ, չեմ կարող, որովհետեւ ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, ԵՄ երկրներում այսօր ընտրություններ են լինում, որոնց արդյունքները հարցեր են բարձրացնելու: Մենք հայտարարել ենք ամենաբարձր ձեւով ԵՄ-ի հետ մերձենալու մեր քաղաքական կամքը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































