«Հետ բերեք անձնագրային բաժինը Հրազդանից Չարենցավան», այս պահանջով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում Չարենցավանի բնակիչները։

Նա ասաց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանից, որպեսզի իրենց անձնագրային բաժինը հետ բերեն Չարենցավան։ Ըստ բնակիչների՝ Չարենցավանի ոստիկանությունը թողել են նույն վայրում, իսկ «անձնագրայինի երկու աշխատակիցներին վերցրել՝ տարել են»։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից մի քաղաքացի էլ ասաց, որ Հրազդանի անձնագրային ծառայության շենքում քաղաքացիներին սպասարկելու հարմարություն ու պայման չկա։ Մարդիկ Չարենցավանից Հրազդան հասնելու համար մոտ 3000 դրամ են ծախսում, նույնքան էլ՝ վերադառնալու համար։ «Այս հարցը պետք է անպայման վերանայվի, թե չէ այդպես ո՞նց կարա լինի, 150 հազար բնակչությանը մի հատ անձնագրային բաժին։ Հերթերը մեծ են, գիշերվա ժամը 5-6-ից գնում են, ամեն մարդ 4-5 անգամից հազիվ ստանում է անձնագիրը, դրանից շուտ հնարավոր չէ։ Իրենք օպտիմալացում են ասում, թող նախարարի կամ մեկ ուրիշի խորհրդականին կրճատեն, այդ մի կրճատումով հինգ հատ անձնագրային կբացեն»,- ասաց քաղաքացին։
Չարենցավանի բնակիչները ստորագրություններով դիմում են ներկայացրել կառավարությանը, նրանք ասացին, որ եթե իրենց դիմումը չբավարարի, հաջորդ քայլով դիմելու են ԱԺ խմբակցություններին։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ Լաուրա Հարությունյանի



















































