Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք թուրք սպաներ իրենց «Աթաթուրքի զինվոր» են հռչակել

Սեպտեմբեր 02,2024 13:34 Share

Ermenihaber. Թուրքական սոցմեդիայում տարածվում են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են մի քանի ենթասպա կանգնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի դիմաց՝ հին թուրքերենով «Թուրք» գրառմամբ դրոշը ձեռքներին:

Թուրքիայի պաշտպանության նախարարության համալսարանի ցամաքային ենթասպայական բարձրագույն դպրոցն ավարտած ենթասպաներից մեկը, ում դեմքը ևս չի երևում նկարներում, սոցցանցում կատարած հրապարակմանը զուգահեռ գրել է. «Մենք Մուստաֆա Քեմալի որդիներն ենք և մեզ համար էական չէ, թե ինչի որդիներն եք դուք»:

Նման լուսանկարների տարածմանն ու գրառումներին զուգահեռ ուշադրության արժանի ևս մեկ սոցցանցյան հրապարակում է եղել:

«Մեծանում է մի նոր սերունդ, որը, օրինակ վերցնելով Աթաթուրքից, հիմնել է այս ճանապարհը և շարունակելու է այն՝ աթաթուրքիստական մտածելակերպով: Այս ճանապարհին իրենց դեմ դուրս եկած աղանդի/համայնքի մնացորդներին միանշանակ ցույց են տալու այն վերաբերմունքը, որին նրանք արժանի են»,-ասվել է գրառման մեջ:

Նշենք, որ սա վերջերս եղած նմանատիպ երկրորդ դեպքն է: Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական միջոցառման ընթացքում մի քանի լեյտենանտ, զինվորական երդման արարողության ժամանակ, բղավել էին «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:

Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.

«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30