Արմավիրի բանտում մի խումբ դատապարտյալներ գտնվում են հացադուլի մեջ։
ArmLur.am-ը դիմեց քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց.
«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 8-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։
Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ:
Կարդացեք նաև
Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից։ Պատճառն այն է, որ թույլ չի տրվել նրա տեղափոխումը մասնավոր բժշկական կենտրոն առանց հատուկ ցուցման առկայության։ Մյուս դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 5-ից, ցանկանում է տեղափոխվել ավելի ցածր անվտանգային գոտի։
Հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ»։
Քնար Մանուկյան
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































