Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Զանգեզուրի միջանցքի բացմանը. Իբրահիմ Քալըն
Սեպտեմբեր 17,2024 14:50
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա Թուրքիայի տարածքով։
Միաժամանակ, նա չի պատասխանել, թե ինչ սկզբունքներով է գործելու տվյալ տրանսպորտային կապը, որն այս հարցում հիմնական խոչընդոտն է։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: