Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բան է արդար` սեփական ընտանիքն ուրացողը, ճամբարափոխն արժանի է նման վերաբերմունքի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 02,2024 09:45 Share

Ես, իհարկե, Գրիգոր Մինասյանի պաշտպանը չեմ, եւ ինձ համար բացարձակապես միեւնույն է, թե Նիկոլ Փաշինյանի կաբինետում ով կզբաղեցնի արդարադատության կամ կրթության, առողջապահության կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնները, որովհետեւ նրանց անձից ոչինչ կախված չէ` ամեն ինչ մեկ մարդ է որոշում:

Բայց ինչպես կարելի է այսքան վարկաբեկել «իշխանություն» գաղափարը, ինչպես կարելի է հողին հավասարեցնել նախարարի պաշտոնը, ինչպես կարելի է առաջնորդվել գայլերի ոհմակներում տիրող կանոններով, որտեղ ոչ թե մարդու, անհատի որակներն են դեր խաղում, այլ՝ մերոնքական լինել-չլինելը, ինչ-որ մարդկանց խնդրանքները կատարել-չկատարելը:

Վստահ եմ` Մինասյանի դեմ ելած 27 անձից յուրաքանչյուրն ունի շատ կոնկրետ, պուճուր շահ, որով առաջնորդվելով՝ միացել է այդ ստորագրահավաքին: Բայց ինչո՞վ է առաջնորդվում նախարարին նշանակող վարչապետը, որը, փաստորեն, ոչ միայն Ալիեւի ու Էրդողանի կամքն է սիրով կատարում, այլեւ արփիների ու լուլուների:

Ինչո՞վ է առաջնորդվել ինքը` Մինասյանը, գուցե իրակա՞ն են այն լուրերը, որ քրեական հետապնդումից խուսափելու համար է դիմում գրել: Մի բան է արդար` սեփական ընտանիքն ուրացողը, ճամբարափոխն արժանի է նման վերաբերմունքի:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031