Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթում հավաքագրվել է 24 մլն 700 000 դրամի հավելյալ գումար. Տիգրան Ավինյան

Նոյեմբեր 11,2024 10:45

«Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մեկ շաբաթում 24 մլն 700 հազար դրամի հավելյալ գումար ենք հավաքագրել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում »,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ գոհունակությամբ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հստակեցնելով, որ օրական ստացվում է 3 մլն 500 հազար դրամ:

Ինչ վերաբերվում է էլեկտրատրանսպորտին, նրան տեղեկացրին, որ մեկ շաբաթվա ընթացքում շահագործվել է 298 շարժակազմ, եւ պլանային քանակը կատարվել է 100 տոկոսով: Այդ ժամանակահատվածում քաղաքային էլեկտրատրանսպորտից օգտվել է 163907 ուղեւոր, որոնցից 7675-ը վճարումը կատարել է վավերացնող սարքի միջոցով:

Նա հետաքրքրվեց՝ արդյոք վարորդների զուգարանի, տուն հասնելու եւ մնացած այլ հարցերը լուծվե՞լ են: Ավինյանին տեղեկացրին, որ բոլորի հետ խոսել են եւ սպառիչ պատասխաններ տվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930