Երկու օր առաջ՝ Գյումրու ռեստորաններից մեկում (անունը չենք նշում, որ հակագովազդ չդիտարկվի) միջոցառման ժամանակ տխուր միջադեպ է արձանագրվել․ սեղանը շուռ է եկել, որի պատճառով վնասել է մանկահասակ մի երեխայի գլուխ։ Այս մասին մեզ տեղեկացրել էին ականատեսները՝ պատմելով, որ միջադեպից հետո միջոցառումն ընդհատվել է․ տեղում սկսել են աշխատել ոստիկաններն ու քննիչները։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, մանկական բաժանմունքի պատասխանատու Կարեն Գևորգյանն Aravot.am-ին փոխանցեց, որ տուժողը 5 տարեկան տղա է, նա գանգուղեղային վնասվածք է ստացել, նրա մոտ ականջի արյունահոսություն կար, հետազոտել են ու տեղափոխել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ նեղ մասնագիտացված բաժանմունքում բուժում ստանալու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ