Ամփոփվել են «Տարվա թռչուն 2025» էկոկրթական արշավի քվեարկության արդյունքները։
Հանրային քվեարկության արդյունքում 2025 թվականի խորդանիշ թռչնատեսակ է ընտրվել հայկական որորը։
«Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․
Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն:
Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը գալիս է իրազեկելու իր մասին։
Երկրորդ պատվո տեղում է թխակապույտ աղավնին, որը քվեարկության ողջ ընթացքում եղել է թռչնասերների սիրելին։
Այս թռչնատեսակը լինելով ամենաարագը՝ գովելի տեղ է զբաղեցրել այս տարվա մրցույթում։
Վստահաբար կարող ենք ասել,որ Կանաչ մեղվակերը արժանացել է քվեարկողների համակրանքին և իր տեղն ունի հնգյակում։
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր տեղում է Պիրոլը, այս դեղին թռչնատեսակը կարողացել է անցնել հնգյակ և արժնի է ճանաչման։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղ


















































