Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր նիստը նախագահող դատավորի ու Քոչարյանի միջեւ «լեզվակռիվ» եղավ:

-Ոտքի կանգնեք, պարո՛ն Քոչարյան, ինչի՞ համար եք ընդհատում,- հարցրեց դատավորը:
-Ոտքի կանգնեմ, դե որովհետեւ Դուք ասում եք քաղաքականությամբ կյանքում չեմ զբաղվել, բայց մտել եմ կուսակցություն, մասնակցել ընտրություններին: Էդպես չի լինում: Քաղաքական պաշտոնի հայտ ներկայացնողը զբաղվում է քաղաքականությամբ:
Կարդացեք նաև
-Պարո՛ն Քոչարյան, մի՛ ընդհատեք: 13 տարի հանրապետության նախագահ եք եղել, միայն նախագահի պաշտոնն եմ ընդգծում: Հարգե՛ք, Սահմանադրությունը, դատարանը, դատարանի դերը:
-Առաջին հերթին Դուք հարգեք,- հակադարձեց Քոչարյանը:
-Դուք պետք է դատարան ներկայանաք արդարադատության ակնկալիքով, ոչ թե Ձեր խոսքում հեգնեք դատարանին՝ օրինակ` հիմնը հնչեցնելով: Այս մեր գործընթացից դուրս է, բայց նույնիսկ իմ զարթուցիչը ՀՀ հիմնն է:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































