Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքան Ֆիդանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Սիրիայում զարգացումները, անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասին

Դեկտեմբեր 02,2024 09:06 Share
Աջակցեք aravot.am-ին

«Թուրքիան այսօր» լրատվական. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասին։

Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենն ու Ֆիդանը շեշտել են Հալեպում դեէսկալացիայի, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքերի և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք նաև քննարկել են Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմին վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: