Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիզադե. Բլինքենի կանխակալ հայտարարությունը Ադրբեջանի դատաիրավական գործընթացներին միջամտելու փորձ է

Դեկտեմբեր 12,2024 11:53 Share

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի կանխակալ հայտարարությունը, որը խեղաթյուրում է մեր երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը և ուղղված է Ադրբեջանի դատաիրավական գործընթացներին միջամտելուն:

Ցավոք, վերջին 4 տարիների ընթացքում պետքարտուղար Բլինքենի գլխավորությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու պատճառով, այդ ժամանակահատվածը համարվում է կորած ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար, որոնք շատ ժամանակ եղել են բարեկամական և գործընկերային:

Բոլորին քաջ հայտնի է, որ Էնթոնի Բլինքենի՝ երկակի ստանդարտների դիրքերից մեր երկրում մարդու իրավունքների ներկայիս իրավիճակի վերաբերյալ ելույթը ընդհանրական առումով կաթվածահար է արել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում:

Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն»,-այսպես է պատասխանել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետ Այխան Հաջիզադեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի  հայտարարությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031