Լրահոս
Օրվա լրահոսը

Իզմիրում բացվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայում առաջին գրասենյակը

Դեկտեմբեր 12,2024 22:55 Share

Իզմիրում բացվել է այսպես կոչված` «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայում առաջին գրասենյակը: Արդբեջանի դեսպան Մամեդովն իր բացման խոսքում ասաց՝

«Իրանից այստեղ բերվել են 40 հազար հայ, 1829թ. Էդիրնեի պայմանագրով այս տարածաշրջան են ներգաղթում նաև օսմանյան շրջանների հայերը, որոնց նպատակն էր ստեղծել բուֆերային գոտի՝ ադրբեջանցի թուրքերի և օսմանյան թուրքերի միջև սահման գծելով»։

Այս ինքնահռչակ «համայնքի» Թուրքիայի ներկայացուցիչ Ասիֆ Կուրբանն էլ հայտարարեց, որ Թուրքիայում կա 5-6 միլիոն մարդ, ովքեր իբր աքսորվել են «Արևմտյան Ադրբեջանից» և, որ «նրանք ուզում են վերադառնալ իրենց տներ, ապրել պապից ու հորից ժառանգած տներում»։

Ուշադրություն դարձրե’ք պատի քարտեզին։

 

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել