Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ առաջնության երրորդ տուրում բոլոր հինգ խաղատախտակների առջեւ գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Վաղը կայանալիք չորրորդ տուրից առաջ չորս շախմատիստներ՝ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ունեն 2,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ դասավորվել են մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   