Երեկվա «դատավարությունը» վերաբերում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված։ Սակայն, ինչպես միշտ գործ ունենք Հայաստանի ԱԳՆ խայտառակ լռության հետ. Մանե Թանդիլյան
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ապօրինի և կեղծ «դատավարությունը»։
Երեկվա «դատավարությունը» վերաբերում էր Խոջալուի իրադարձություններին, որը ոչ թե անձանց, այլ Հայաստանի դեմ է ուղղված։ Սակայն, ինչպես միշտ գործ ունենք Հայաստանի ԱԳՆ խայտառակ լռության հետ։
Միջազգային հանրությանը հարկ է հիշեցնել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի 1992թ․ հարցազրույցը, որտեղ հստակ ասվում է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են իր ընդդիմադիր ուժերը՝ Հեյդար Ալիևի գլխավորության, իշխանության գալու նպատակով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: