Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք պատրա՞ստ եք ձեր կյանքի մասին այսքան ինֆորմացիա վստահել մի համակարգի, որի ղեկավարը ապօրինաբար ստանում է իր կուսակցի հեռախոսը քննիչից, կարդում է անձնական նամակագրությունը, հետո դա ցույց է տալիս կուսակցության մյուս անդամներին. Կարեն Վրթանեսյան

Հունվար 22,2025 17:43

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ ձեզ ասում են. «Ինչո՞ւ եք դեմ տոտալ հայտարարագրմանը, թաքցնելու բան ունե՞ք», առաջարկում եմ այդ հարցին պատասխանելուց առաջ հետևյալ հանգամանքները դիտարկել.

⚠️ Բանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ոչ միայն ֆինանսական շարժերի մասին, այլ ընդհանրապես ձեր կապերի. ում հետ որտեղ հաց կերաք, կամ ինչ առողջական պրոբլեմ ունեք դուք կամ ձեր հարազատները։ Ինֆորմացիա է տալիս նաև ձեր կարևոր գնումների մասին։
➕ ArMed բժշկական տվյալների բազան։
➕ Տոտալ տեսահսկողության համակարգերը, որի մասին օրենքի ընդունումը, իբր, սառեցրին, բայց իրականում սկսել են իրագործել այլ ճանապարհներով (այս փուլում պետական հաստատությունների շենքերին են տեսախցիկներ դրվելու, որոնք նկարահանելու են շրջակա ամբողջ տարածքը)։
➕ ԱԱԾ-ի պարտադրանքով ինտերնետ պրովայդերների մոտ համացանցային ձեր ակտիվությանը գաղտնահետևող սարքերի տեղադրումը։
➕ Տաքսի ծառայություններից օգտվելիս ձեր ամեն ուղևորության տվյալները փոխանցվում է ՊԵԿ-ին (անցյալ տարվա սեպտեմբերից սկսած)։
➕ Հասարակական տրանսպորտի նոր վճարման համակարգից օգտվելու համար անհրաժեշտ նույնականացումը ինֆորմացիա է տալու ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ձեր բոլոր տեղաշարժերի մասին։
➕ Ավտոբուսներում տեսախցիկները։
… և այլն, և այլն։

Հարգելի ընթերցող, դուք պատրա՞ստ եք ձեր կյանքի մասին այսքան ինֆորմացիա վստահել մի համակարգի, որի ղեկավարը ապօրինաբար ստանում է իր կուսակցի հեռախոսը քննիչից, կարդում է իր կուսակցի ամբողջ անձնական նամակագրությունը, հետո այդ նամակագրությունը ցույց է տալիս կուսակցության մյուս անդամներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031