ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
Այս տեսանյութում ես մանրամասն հիմնավորել եմ, որ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ, որը Հայաստանի իշխանությունները սկսել են իրականացնել 2023 թ. ապրիլի 15-ից:
Հետևաբար, այս օրերին առկա սուր արձագանքների ճնշման ներքո ներկայացվող արդարացումները, թե «մենք չենք ուրանում Հայոց ցեղասպանությունը, այլ ուղղակի հարցեր ենք բարձրացնում», իրականում կեղծ են ու ընդամենը ժամանակավոր բնույթի են կրում: