Ըստ «Հետք»-ի՝ 2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը չի դարձել ՌԴ քաղաքացի:
«Խելագարության կանխավարկածով առաջնորդվելը խելամիտ չէ: Ես շարունակում եմ մնալ ՀՀ քաղաքացի, պահպանել եմ ու պահպանելու եմ իմ քաղաքացիությունը: Եթե լրատվամիջոցներն իմ անուն ազգանունը ընտրողների ռեգիստրում չեն գտել, թող հարցնեն իշխանություններին՝ ինչու են հանել իմ անուն ազգանունը:
Ես եղել և մնում եմ ՀՀ քաղաքացի ու առաջարկում եմ սահմանափակվենք այսքանով, ես հարցազրույց չեմ տալիս»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում