Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թեման երբեք քննարկման առարկա չպետք է լինի. Բագրատ Սրբազան

Փետրվար 01,2025 11:50

«Հայտարարագրման կեղծիքի միջոցով փորձում են իշխանություն հաստատել յուրաքանչյուր անձի վրա, այս անգամ նյութական իմաստով կատարյալ վերահսկողություն ունենալ բոլորի կյանքի վրա, բավարար չէր հոգեւոր, մտավոր այն հալածանքն ու աղետը, հիմա նաեւ նյութականը: Այդ նույն համատեքստում շրջանառության հարկի մասին են խոսում, որը նույնպես իրենց քաղելիք օգուտների եւ շահերի մասին է»,-ի թիվս այլնի իր շաբաթօրյա հրատապ եթերում ասաց  «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Սրբազանն անդրադարձավ նաեւ տրանսպորտի թանկացմանը. «Տրանսպորտի թանկացումը ոչ մի ձեւով պատճառաբանված չէ: Դրա համար էլ ընդամենը մի քանի ընդվզման դրսեւորումներ, եւ այն գինը ինչ-որ սահմանված էր 150 դրամ, եթե դա ճիշտ էր, ինչպես կարողացար կոմպրոմիս անել եւ 300 դրամը դարձնել 150:  Պատիվ ունեցող իշխանությունը իր գաղափարը կդնի սեղանին եւ կպնդի, որ դա լավ է հասարակության համար»:

«Սրբազան շարժման» առաջնորդը Հայոց Ցեղասպանության թեմային էլ անդրադարձավ. «Ցեղասպանության թեման մեզանում երբեւէ քննարկման առարկա չպետք է լինի, ջանքեր չպետք է գործադրենք՝ ինչ-որ կերպով փորձելու հանրությանը բացատրելու համար, թե ինչ է  տեղի ունեցել: Ցեղասպանությունը փաստ է, աշխարհն է դրա մասին խոսել: Չարիքի խոսքերին արձագանքել է նաեւ Լեմկինի նշանավոր ինստիտուտը»,-նշեց Բագրատ սրբազանը` անդրադառնալով Փաշինյանի՝ Շվեյցարիայի  հայ համայնքի մի փոքր խմբի ներկայությամբ արված հայտարարություններին:

Մանրամասն տեսանյութում

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728