Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը ոչինչ չունի՞ ասելու իր այն թիմակիցներին, որոնք անարգում են արցախցիների վաստակը, թափած արյունն ու զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 12,2025 10:27

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Օբյեկտիվ առումով բոլորս կենտրոնանում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի նման օդիոզ դեմքերի՝ Արցախի վերաբերյալ հնչեցվող հակահայ ձևակերպումներին և շատ ժամանակ մոռանում, որ նրանց թիկունքում կամ արանքում ծվարել է մի արցախցի բարձրաստիճան պաշտոնյա, ում համաքաղաքացիները բոլոր պատերազմներում ամենաակտիվ ձևով մասնակցություն են ունեցել, շատերը զոհվել են, իսկ ինքը` ուրանալով իր ծննդավայրն ու հայրենակիցներին, պաշտոնը և կարգավիճակը պահելու համար պատրաստ է համակերպվել Արցախի դեմ մշտապես իրականացվող այլանդակ արշավներին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ծնվել, մեծացել ու ձևավորվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր ՔՊ-ական թիմակիցները վիրավորում և թշնամական վերաբերմունք են հրահրում իր ծննդավայրում, իր հետ մեծացած արցախցիների նկատմամբ:

Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» այդ գարշանքն ու ծաղրը, այլ ինքը ևս կրում է գործող իշխանության հռչակած «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը:

ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը, թափած արյունն ու զոհաբերությունը, որովհետև իր նմանների համար հայրենիքն ու հողը ոչինչ են պաշտոնի ու փողի առաջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728