Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատը Թուլսի Գաբարդին հաստատեց Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում. Նա Էրդողանին անվանել էր` «աշխարհի ամենավտանգավոր բռնապետերից մեկը»

Փետրվար 12,2025 23:00

ԱՄՆ Սենատը Թուլսի Գաբարդին հաստատեց Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ Նրա առաջադրումն անգամ Թուրքիայում լուրջ մտահոգություններ էր առաջացրել։ Մի քանի փաստ նրա մասին՝

Իրաքյան պատերազմի վետերան Գաբարդը մշտապես աջակցել է հակաթուրքական և պրոհայկական օրինագծերին, այդ թվում՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Նա հայտարարել էր, որ նախագահ Էրդողանը ԱՄՆ-ի բարեկամը չէ՝ նրան անվանելով «աշխարհի ամենավտանգավոր բռնապետերից մեկը»։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը արմատական իսլամիստ մեգալոման է, ով ցանկանում է խալիֆայություն հաստատել, իսկ իրեն հռչակել խալիֆ՝ գերագույն կառավարիչ»,- ասում էր նա։

Նա նաև դեմ է արտահայտվել Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքին՝ Էրդողանին մեղադրելով «սուլթանի թեկնածու» լինելու մեջ։

Հրապարակավ մեղադրել է Թուրքիային տարիներ շարունակ կուլիսներում ԴԱԻՇ-ի և Ալ Քաիդայի ահաբեկիչներին աջակցելով համար։

 

🔴 2017 թվականին այցելել էր Հայաստան ու Արցախ, որի հետևանքով արժանացել էր Բաքվի քննադատությանն ու հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։

 

🔴 Հետագայում նա հրապարակավ մեղադրել էր Թուրքիային՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի գործում ունեցած դերակատարության համար՝ հայտարարելով, որ Անկարան ունի ներգրավվածությունը թե՛ զինված ուժերի ուղղակի կիրառմամբ, և թե՛ Ալ-Քայիդայի հետ կապված վարձկանների միջոցով, որոնք ուղարկվում էին Արցախ։

 

🔴 Հայտարարել էր, որ Կիպրոսի թուրքական օկուպացիան պետք է դադարեցվի, և կղզին պետք է միավորված լինի։ Նաև քրդերին համարում էր ԱՄՆ դաշնակիցը՝ կոչ անելով պաշտպանել նրանց թուրքական ագրեսիայից։

 

🔴 Եղել է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ։ Կոնգրեսում նա միշտ եղել է Արցախի իրավունքների ակտիվ պաշտպան՝ ստանալով A+ գնահատական Հայ Դատի հանձնախմբի գործունեության գննահատման սանդղակում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728