Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես մեր քաղաքական ուժերը կա՛ն, գոյություն ունեն, ապրում ու շնչում են միայն նրա համար, որ միմյանց սխալ հանեն, միմյանց դավաճան նշանակեն, մառազմատիկ որոշումներով աննախադեպ թանկացնեն մեր կյանքը. «Ազգ»

Փետրվար 14,2025 10:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչո՞վ ենք զբաղված մենք: Մի օրինակով էլ`4,5 ժամ տեւած կառավարություն-ԱԺ հարցուպատասխանով անգամ տեսանելի է մեր հարցի պատասխանը. «Մենք այսպես ենք վարվել, դուք` այնպես», «Դուք եք Մեղրին տալու վերաբերյալ բանակցել, չէ, դուք եք բանակցել» ջուրծեծոցին հենց դրա վկայությունն է: Էլ չասած` գույքահարկի բարձրացմամբ արժեքավոր բնակարանում ապրող տատիկի աննախադեպ հարստանալու փաշինյանական եւ համանման այլ թեզեր, թե բա` «Վարձով տուր բնակարանդ, գնա Ջերմուկում ապրի»: Կարծես մեր քաղաքական ուժերը կա՛ն, գոյություն ունեն, ապրում ու շնչում են միայն նրա համար, որ միմյանց սխալ հանեն, միմյանց դավաճան նշանակեն, մառազմատիկ որոշումներով աննախադեպ թանկացնեն մեր կյանքը, մինչդեռ հենց հիմա, հենց այսօր ահռելի եւ ավելի առաջնահերթ աշխատանք կա անելու բոլորի համար, որը չանելու պատճառով շուտով գլխներիս կթափվեն ե՛ւ միջազգային հայցերը, ե՛ւ Ադրբեջանի նոր պահանջները, ե՛ւ աշխարհը նորից վերաձեւողների` մեր վերաբերմամբ հավակնությունները, ե՛ւ անգամ էսկալացիան: Վկան` բանակցային գործընթացի վերաբերյալ ամերիկյան կողմի բացահայտումներով, իրենից ֆինանսավորվող լրատվամիջոցով այդպիսով, կամա-ակամա մեր ներքին գործերին խառնվելն է: Է, դո՛ւք հրապարակեիք այդ բոլորը, իշխանությո՛ւն եւ ընդդիմությո՛ւն, ինչո՞ւ եք դառնում արտերկրյա լրատվամիջոցի փորձարարաության սուբյեկտ, էլ հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում, թե բա` ընդդիմադիրներն են հիբրիդային պատերազմ վարում պետության դեմ այլ պետության թելադրանքով:

Իսկ իրականում ողջ աշխարհը սպասում է Թրամփ-Պուտին բանակցությունների արդյունքին, ըստ որի աշխարհը նորից իրար մեջ կկիսեն` նոր ժամանակի իշխողների պատկերացումներով, ըստ մեծերի շահերի: Մնացյալը ֆունկցիոնալ աղմուկ է, Փաշինյանի ամերիկյան, ֆրանսիական եւ մյունխենյան այցերը վկա: Ուղղակի մեր բախտը չի բերել` ուժեղ ու կազմակերպված իշխանությամբ դիմակայելու նոր աշխարհակարգի մարտահրավերներին: Մենակ ի՞նչ արժե այն, որ Թրամփի եւ Պուտինի մերձ շփումները (առայժմ հեռախոսով եւ միմյանց այցելելու հրավերներով) կարող են նշանակել ղարաբաղյան բանակցային գործընթացի դերակատար Մինսկի խմբի գլխավոր երկրների շփումներ, իսկ միգուցե նաեւ` ձեւաչափի վերականգնում:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728