Լրահոս
Օրվա լրահոսը

«Հազարամյա մշակույթ, դարերի պատմություն ունեցող գինի և կոնյակ». մի խումբ իտալացի լրագրողներ հնարավորություն ստացան բացահայտելու Հայաստանը

Փետրվար 20,2025 12:34

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում մի խումբ իտալացի լրագրողներ հնարավորություն ստացան բացահայտելու Հայաստանը։ Նրանց ներկայացվեց երկրի յուրօրինակ գեղեցկությունն ու հնագույն մշակութային վայրերը։

Լրագրողներից Լուիջի Ֆարաուտոն հոդված է գրել Հայաստանի մասին «Lonely Planet» կայքում։

Նա ներկայացնում է Հայաստանը որպես յուրահատուկ ճամփորդական ուղղություն, որտեղ չկան մարդկանց կուտակումներ, աղմուկ և նույնանման լուսանկարներ, իսկ դրա փոխարեն կա հազարամյա մշակույթ, համեղ սնունդ, դարերի պատմություն ունեցող գինի և կոնյակ։ Նա նշում է նաև հայ ժողովրդի հյուրընկալության մասին, որը լիարժեք է դարձնում հանգիստը։

Զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728