ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային հարցերին։
Կողմերը կարևորել են բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների։
Իրանում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև