Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարական առաջնորդություն և ռազմավարական մտածողություն. Աննա Վարդապետյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել

Փետրվար 25,2025 21:50

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, այսօր Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան  ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով:

Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված Վարպետաց դասի շրջանակներում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, զինվորական կարգապահության, միջանձնային կոնֆլիկտների պատճառների բացահայտման ու դրանց լուծման, քրեածին տարրերի «գրավչության» նվազեցման, բանակում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումների, բարեվարքության և շարունակական ինքնակատարելագործման հարցերին: «Որպես ապագա հրամանատարներ՝ Ձեր ընտրությունն է լինել օրենքի դաշտում գործող առաջնորդ, ով ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն, արդար է ու օրինակելի, թե՞ լինել հանրային իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և դրա համար վաղ թե ուշ պատժի ենթարկվող որևէ խմբի կամակատար»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728