Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նոր նշաձող են սահմանում. հաղթանակով են վերադարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երևանն ու սպորտը. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նոր նշաձող են սահմանում:
Հայ մարմնամարզիկները հաղթանակով են վերադարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից։
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է ոսկե մեդալ՝ հավաքելով 14.900 միավոր։
Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել և չեմպիոն դարձել օղակների վարժությունում՝ վաստակելով 14.133 միավոր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: