Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյանը ՀՀ վարչապետին պահանջ հղեց

Փետրվար 27,2025 17:39

«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան», – ֆեյսբուքյան եթերի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նախկին նախարարը նաև կոչ արեց Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, քանի որ նրա կյանքը լրջորեն վտանգված է. «Կոչս վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ես կցանկանայի նա դադարեցնի իր հացադուլը: Սա միայն իմ ցանկությունը չէ, իր շրջապատից տարբեր մարդիկ դիմել են իրեն այս հարցով: Եթե նա շարունակի հացադուլը, կյանքը լրջորեն վտանգված կլինի:

Այս կոչը Ռուբենին չէի անի եթե չլիներ իմ պահանջը կամ իմ համոզմունքը իմ պահանջի ճշմարտության մեջ: Իմ պահանջը այն է, որ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան: Սա օրինական պահանջն է, սա նվազագույնն է, որ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կարող է անել: Այսօր այդ տղաների Հայաստան վերադառնալու հարցը, դրա բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728