Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Բաքվում անցկացված շինծու դատավարության ընթացքում Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ցուցմունք են տվել, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը իրենց մեղավոր չեն ճանաչել շինծու մեղադրանքներում

Փետրվար 27,2025 23:14

factor.am. Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով այսօրվա դատական նիստին դատավորն առաջարկել է ցուցմունք տալ  առաջադրված մեղադրանքի և մեղադրանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար կարևոր այլ հանգամանքների վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջինը ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, որ Հայաստանը հանդես է եկել որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավոր, նաև պատմել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում։

Արկադի Ղուկասյանն ասել է նաև, որ Արցախում վարձկաններ չեն եղել։ «Կար Պաշտպանության նախարարություն և հայկական բանակ, որը ֆինանսավորվում էր Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշել է նա։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ ցուցմունքում ասել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ինքն ու Արկադի Ղուկասյանը Ղարաբաղից տարվել են պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան, որից հետո, իբր, իրեն թարգմանիչ և պաշտպան է տրամադրվել։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանին խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ ցուցմունքները պատրաստելու համար։ Դատարանը քննել է նրա միջնորդությունը։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ «Ես ի վիճակի չէի կատարելու մեղադրական եզրակացության մեջ ենթադրվող արարքները։ Ես չեմ քարոզել ատելություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, բայց ազգայնական չեմ»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728