Հայաստանի կանանց հավաքականի անդամ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Մեքսիկայի Մերիդա քաղաքում ընթացող WTA Merida Open Akron մրցաշարի քառորդ եզրափակչում 4:6, 6:2, 6:0 հաշվով առավելության է հասել ավստրալուհի Մայա Ջոյնթի նկատմամբ: Կիսաեզրափակչում մեր թենիսիստուհու մրցակիցը լինելու է Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Էմմա Նավարրոն:
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը մինչ այդ պայքարից դուրս էր թողել նաեւ Մագդալենա Ֆրեխին (Լեհաստան) եւ Ջեսսիկա Բուսաս Մանեյրոյին (Իսպանիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ